Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
“______”___________2018 թ. N______Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 3-ի նիստի թիվ 2 արձանագրությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ` աղյուսակ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի «0-842.0ՄՀց» բառերը փոխարինել «821.0-842.0ՄՀց» բառերով, իսկ «852.0-880.0ՄՀց» բառերը փոխարինել «862.0-880.0ՄՀց» բառերով:
- Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «1765-1805ՄՀց» բառերը փոխարինել «1785-1805ՄՀց» բառերով և «1860-1910ՄՀց» բառերը փոխարինել «1880-1910 ՄՀց» բառերով:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱՐԱՐ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
“______”___________2018թ
ք. Երևան
-
Քննարկվել է
15.08.2018 - 31.08.2018
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7045
Տպել