Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Andranik Daniel 14.08.2018 22:40:42 Նախագիծը իհարկե դրական է, սակայն բացակայում են հետազոտությունները այն մասին, թե արդյոք այդ ապօրինի տնայնագործ գինեգործները պետական գրանցում կստանան այս փոփոխությունից հետո:
2 Andranik Daniel 14.08.2018 22:43:21 Մինչև օրենքի փոփոխությունը, անհրաժեշտ է բացատրական հսկայածավալ աշխատանքներ կատարել տնայնագործ գինեգործների հետ: Հակառակ դեպքում՝ սա կդարնա հերթական շատ լավ օրենքը, սակայն այն մի մի աղերս չի ունենա իրականության հետ:
3 Andranik Daniel 14.08.2018 22:45:58 Տնայնագործ գինեգործները տասնամյակներ շարունակ ՀՀ տարածքում գործել են առանց պետական գրանցման և նրանց հարկային դաշտ բերելու համար անհրաժեշտ են իրական գործողություններ, այլ ոչ թե թղթի վրա գրված սիրուն օրենք:
4 Razmik Khachaturyan 15.08.2018 21:25:43 ԱԱՀ-ի շեմը տարանջատել երկու մասի - Ներքին իրացումներ և արտահանում։ Տրամաբանությունն այն է, որ արտահանման ծավալների աճի պատճառով, երբ ԱԱՀ-ի շեմը հատվում է, տնտեսվարողը ստիպված չլինի ԱԱՀ-ի (որոշ չափով նաև շահութահարկի) չափով թանկացնել իր ծառայությունների գները։ Առաջարկս հիմնականում վերաբերվում է ՏՏ ոլորտին, քանի որ շատ ՏՏ կազմակերպություններ կամ այլ երկրում են գրանցում իրենց բիզնեսը, ՀՀ-ում թողնելով միայն ներքին շուկայի հաճախորդներին (որ մրցունակ մնան), ինչը լրիվ օրինական է, բայց պետությունը ոչինչ չի շահում, կամ ՀՀ-ում երկու կազմակերպություն են բացում (ներքին ու արտաքին շուկաների համար), ինչը օրենքի խախտում է։ Իսկ արտահանման դեպքում շեմը մի քանի անգամ մեծացնել, ինչը շատ մեծ մրցակցային հնարավորություններ կտա շատ արագ տեմպերով բիզնեսը ընդլայնելու ու ծառայությունների որակը էապես բարձրացնելու համար։