Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 21.08.2018 13:06:33 Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ նախագիծ) հանել շրջանառությունից, քանի որ դրանով հողի վաճառքի մասով համայնքների սեփական եկամուտները 0.5 անգամ ավելացնելով՝ անուղղակիորեն կլեգիտիմացվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնց արդյունքում նույն մասով եկամուտները զրկվում են մի քանի տասնյակ անգամ ավելանալու հնարավորությունից: Առաջարկում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել բարեփոխումներ իրականացնելու հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունում: Նախագծով ներկայացվածը դիտարկել ենք որպես 3 խումբ առաջարկներ, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1-ին խումբը(նախագծի 1-ին, 2-րդ, 6-րդի՝ 1-ին մաս, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներ) վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի նկատմամբ համապատասխան իրավասություններին, որոնք պետք է դադարեն համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի փաստացի բացակայության պատճառով: Նման իրավասություն նախատեսող նորմը դառնում է ավելորդ, սակայն ներկայումս այդ նորմի առկայությունը չի խոչնդոտում ոչ մի գործընթացի կամ հնարավորություն ստեղծում այլ երևույթների համար, որոնք կունենան բացասական հետևանքներ: 2-րդ խումբը(նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներ)՝ իրավացիորեն անհրաժեշտ է, որպեսզի լրացվեն օրենքում առկա որոշակի բացերը, սակայն գործող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի պահանջները լրացնում են այդ բացթողումները: Առաջարկում ենք 1-ին և 2-րդ խումբ փոփոխությունները և լրացումները հետաձգել մինչև հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամշակումը: 3-րդ խումբ(նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածներ) առաջարկությունները վերաբերում են հողը աճուրդով վաճառելու գործընթացի բարելավմանը(ինչպես նշված է սույն նախագծի <<հիմնավորում>> բաժնում), որը հիմնականում նպատակաուղղված է ավելացնելու համայնքների սեփական եկամուտները՝ աճուրդի մեկնարկային գին հանդիսացող հողի կադաստրային արժեքը մինչև 0.5 անգամ մեծացնելու միջոցով: Հողատարածքները շատ դեպքերում շուկայում վաճառվում են կադաստրային արժեքից մի քանի տասնյակ անգամ թանգ արժեքով և այս դեպքում առավելագույնը 0.5 անգամ աճուրդի մեկնարկային գինը մեծացնելով չենք ստանա իրական պատկերը և օրենսդրության անկատարության արդյունքում կոռուպցիոն սխեմաները կարող են շարունակել գործել, որի արդյունքում համայնքների սեփական եկամուտները էականորեն չեն ավելանա: Առաջարկում ենք փոփոխությունների և լրացման այս խումբը վերանայել և նախաձեռնել հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամաշակման աշխատանքների անհապախ իրականացում: Առաջարկում ենք հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության լրամաշակման աշխատանքների շրջանակներում՝ որպես մեկ ամբողջական միավոր, վերանայել հետևյալ իրավական ակտերի համապատասխան դրույթները և դրանց հարակից իրավական նորմերը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, 3. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 4. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ ապրիլի 12-ի N 286 որոշում 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ հունվարի 14-ի N 16-Ն որոշում 7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հունիսի 25-ի N 387 որոշում 8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հոկտեմբերի 28-ի N 660 որոշում Հողի իրացումից մուտքերը արտացոլվում են համայնքի բյուջեի ծախսային մասում (ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր բաժնում): Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակի բարձրացման դեպքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կհասցվեն նվազագույնի: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ հողատարածքները շատ դեպքերում շուկայում վաճառվում են կադաստրային արժեքից մի քանի տասնյակ անգամ թանգ արժեքով, ապա կան նաև տարածաշրջաններ որտեղ ընդհանրապես հողի գնման պահանջարկ չկա: Ձեր կողմից ներկայացված հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամաշակման վերաբերյալ առաջարկությունը կրում է համակարգային բնույթ և դրա համար անհրաժեշտ են համապատասխան հիմնավորումներ և ինստիտուցիանալ հստակ առաջարկություններ: Չբացառելով ոլորտը կարգավորող օրենսդրությունում հնարավոր բացերի և հակասությունների առկայությունը, այնուամենայնիվ գտնում ենք, որ մեր կողմից մշակված օրենսդրական նախագիծը մաս է կազմում ՀՀ հողային օրենսդրության կատարելագործմանը միտված գործընթացին և այդ կապակցությամբ հայտնում ենք, որ քննարկման դրված օրենսդրական նախագծի վերաբերյալ կոնկրետ առաջարկության կամ առարկության բացակայության պատճառով Ձեր համակարգային բնույթ կրող առաջարկությունը ընդունվում է ի գիտություն: