Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն՝ համայնքի ավագանու որոշմամբ» բառերը:
  • 4-րդ մասի «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրա­մասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 80 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևան­քով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակա­վայրե­րում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տո­կո­սից:»:

 

 Հոդված 6. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը կամ վերջիններիս» բառերը փոխարինել «կամ նրա» բառերով:»
  • 2-րդ մասում «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել «նախավճարի և քայլի չափը» բառերով:
  • 5-րդ մասի առաջին պարբե­րու­թյու­նը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:»:

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:»:

  • 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասը:

 

Հոդված 8. Հանել Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

 

Հոդված 9. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

«1. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադ­րե­լու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ղեկա­վա­րը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովը գլխավորում է համայնքի ղեկավարը կամ կամ աշխատակազմի՝ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:
  • 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» և «,մարզպետի» բառերը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    09.08.2018 - 24.08.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9076

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

21.08.2018

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ նախագիծ) հանել շրջանառությունից, քանի որ դրանով հողի վաճառքի մասով համայնքների սեփական եկամուտները 0.5 անգամ ավելացնելով՝ անուղղակիորեն կլեգիտիմացվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնց արդյունքում նույն մասով եկամուտները զրկվում են մի քանի տասնյակ անգամ ավելանալու հնարավորությունից: Առաջարկում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել բարեփոխումներ իրականացնելու հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունում: Նախագծով ներկայացվածը դիտարկել ենք որպես 3 խումբ առաջարկներ, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1-ին խումբը(նախագծի 1-ին, 2-րդ, 6-րդի՝ 1-ին մաս, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներ) վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի նկատմամբ համապատասխան իրավասություններին, որոնք պետք է դադարեն համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի փաստացի բացակայության պատճառով: Նման իրավասություն նախատեսող նորմը դառնում է ավելորդ, սակայն ներկայումս այդ նորմի առկայությունը չի խոչնդոտում ոչ մի գործընթացի կամ հնարավորություն ստեղծում այլ երևույթների համար, որոնք կունենան բացասական հետևանքներ: 2-րդ խումբը(նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներ)՝ իրավացիորեն անհրաժեշտ է, որպեսզի լրացվեն օրենքում առկա որոշակի բացերը, սակայն գործող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի պահանջները լրացնում են այդ բացթողումները: Առաջարկում ենք 1-ին և 2-րդ խումբ փոփոխությունները և լրացումները հետաձգել մինչև հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամշակումը: 3-րդ խումբ(նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածներ) առաջարկությունները վերաբերում են հողը աճուրդով վաճառելու գործընթացի բարելավմանը(ինչպես նշված է սույն նախագծի <<հիմնավորում>> բաժնում), որը հիմնականում նպատակաուղղված է ավելացնելու համայնքների սեփական եկամուտները՝ աճուրդի մեկնարկային գին հանդիսացող հողի կադաստրային արժեքը մինչև 0.5 անգամ մեծացնելու միջոցով: Հողատարածքները շատ դեպքերում շուկայում վաճառվում են կադաստրային արժեքից մի քանի տասնյակ անգամ թանգ արժեքով և այս դեպքում առավելագույնը 0.5 անգամ աճուրդի մեկնարկային գինը մեծացնելով չենք ստանա իրական պատկերը և օրենսդրության անկատարության արդյունքում կոռուպցիոն սխեմաները կարող են շարունակել գործել, որի արդյունքում համայնքների սեփական եկամուտները էականորեն չեն ավելանա: Առաջարկում ենք փոփոխությունների և լրացման այս խումբը վերանայել և նախաձեռնել հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամաշակման աշխատանքների անհապախ իրականացում: Առաջարկում ենք հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության լրամաշակման աշխատանքների շրջանակներում՝ որպես մեկ ամբողջական միավոր, վերանայել հետևյալ իրավական ակտերի համապատասխան դրույթները և դրանց հարակից իրավական նորմերը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, 3. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 4. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ ապրիլի 12-ի N 286 որոշում 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ հունվարի 14-ի N 16-Ն որոշում 7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հունիսի 25-ի N 387 որոշում 8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հոկտեմբերի 28-ի N 660 որոշում

See more