Add to favourites
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
3 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գեւորգ Հայրապետյան 21.03.2017 10:29:53 | Առաջարկում եմ Նախագծում «տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառերով (1110-րդ հոդվածի 2-րդ մաս, 1164-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, նույն հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաեւ 1164-րդ հոդվածի 5-րդ մասում «իրավատիրոջ կողմից» բառերից հետո ստորակետը փոխարինեկ «կամ»-ով: | Ընդունվել է մասնակի | Նախագծում «տեղեկատվություն» բառերը փոխարինվել են «տեղեկություն» բառերով: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10 մասի 7 պարբերության համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Ուստի առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է: |
2 | Գեւորգ Հայրապետյան 21.03.2017 10:33:33 | Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ): | Չի ընդունվել | «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ապրանքային նշան՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար: Ուստի ներկայացված փոփոխության կատարման անհրաժեշտությունը բացակայում է: |