Գեւորգ Հայրապետյան
21.03.2017
Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ):
3 - Agree
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն)» բառերը փոխարինել «մտավոր սեփականության և մտավոր սեփականության իրավունքների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) մտավոր սեփականություն ստեղծելու արդյունքում.»:
Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ունենալ մտավոր սեփականության իրավունքներ.»:
Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օրենքով սահմանված կարգով իրականացնել մտավոր սեփականության իրավունքներ.»:
Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության իրավունքները.»:
Հոդված 6. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է անձի իրավունքը մտավոր սեփականության, այսինքն՝ մտավոր գործունեության արդյունք հանդիսացող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների, արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, սելեկցիոն նվաճումներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, առևտրային կազմակերպությունների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ), ինչպես նաև առևտրային գաղտնիքի նկատմամբ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Ծառայողական և բանկային գաղտնիքների հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 8. Օրենսգրքի 1100-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «արդյունքները» բառից հետո լրացնել «, առևտրային գաղտնիքը» բառերը.
2) 2-րդ մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Մտավոր սեփականությանը և մտավոր սեփականության իրավունքներին առնչվող և սույն օրենսգրքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 1101-1103-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 1110-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1110. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եղանակները
1) մտավոր սեփականության իրավունքների խախտման համար հիմք ծառայած կամ խախտմամբ ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ, որոնք իրավախախտ անձի հաշվին ենթակա են ոչնչացման, եթե.
ա. դրանց օգտագործումն անխուսափելիորեն կառաջացնի օրենքով պահպանվող մտավոր սեփականության իրավունքների խախտում,
բ. ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ փաթեթավորումից առանձնացնելն անհնար է.
2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` նշելով նաև, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում.
3) օրենքով չարգելված այլ եղանակներով:
Հոդված 11. Օրենսգրքի 63-67-րդ գլուխները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ»:
Հոդված 13. Օրենսգրքի 1164-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1164. Առևտրային գաղտնիքը, դրա իրավական պահպանությունը, պահպանության ժամկետը և բացահայտումը
1) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար,
2) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները և
3) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր:
Հոդված 14. Օրենսգրքի 1165-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1165. Պատասխանատվությունը առևտրային գաղտնիքն ապօրինի օգտագործելու համար
1) օգտագործման, բացահայտման կամ տարածման անհապաղ դադարեցում.
2) օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել էր կամ կարող էր իմանալ, որ դրա օգտագործումն ապօրինի է:»:
Հոդված 15. Օրենսգրքի 1166-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1166. Առևտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքը փոխանցելը
Հոդված 16. Օրենսգրքի 1166.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենսգրքի 69-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1166.2 հոդվածով.
«Հոդված 1166.2 Ֆիրմային անվանումը
Հոդված 18. Օրենսգրքի 1167-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետում «անվանումը» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված կարգով, պայմաններով և ժամկետներում.» բառերով.
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) արգելելու երրորդ անձանց օգտագործել իր ֆիրմային անվանմանը նույնական կամ դրան շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել կամ պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու համար` հաշվի առնելով, որ դա կարող է որևէ վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը կամ վերջինիս բարի համբավին.».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երրորդ անձանց կողմից ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում օգտագործելու, այդ թվում՝ դրանով իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում, տվյալ ֆիրմային անվանման իրավատերն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։»:
Հոդված 19. Օրենսգրքի 1168-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասում «տարբերակող անունը» բառերը փոխարինել «տարբերակող նշանակության անունը» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառերի օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում` տառադարձվում է:»:
3) 8-րդ մասի 2-րդ կետում «խորհրդանիշ» բառը փոխարինել «արտահայտություն» բառով:
4) 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանին կամ կարող են շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին.».
5) 10-րդ մասում «տարբերակող» բառից հետո լրացնել «նշանակության» բառը.
6) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունների, ինչպես նաև ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, վերջիններիս ապրանքների կամ ծառայությունների անհատականացման որևէ բառային միջոցի միջև շփոթելու աստիճան նմանությունը որոշվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով երկու բառային ապրանքային նշանների, կամ բառային և համակցված ապրանքային նշանների միջև շփոթելու աստիճան նմանությունը որոշելու կանոններով մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):»:
Հոդված 20. Օրենսգրքի 1171-1183-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի թիվ ՀՕ-142-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով.
«Հոդված 4.1. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ ՀՕ-59-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը և ապրանքային նշանի օգտագործումը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս՝
«7. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝
1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.
2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.
3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.
4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.
5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.
6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով ապրանքային նշանի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:
Discussed
06.03.2017 - 21.03.2017
Type
Law
Area
Justice, Economy
Ministry
Ministry of Justice
Views 11625
Print21.03.2017
Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ):
21.03.2017
Առաջարկում եմ Նախագծում «տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառերով (1110-րդ հոդվածի 2-րդ մաս, 1164-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, նույն հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաեւ 1164-րդ հոդվածի 5-րդ մասում «իրավատիրոջ կողմից» բառերից հետո ստորակետը փոխարինեկ «կամ»-ով: