Add to favourites
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
5 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Գիլանց 31.07.2018 17:36:04 | Գտնում եմ, որ կրթության զարգացման պետական ծրագիրը պիտի ընդունվի ԱԺ կողմից։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում տեղի է ունենալու Վարչապետի լիազորությունների վերաբաշխում, և ԱԺ-ին անցնող լիազորությունների մեջ կարող է մտնել նաև կրթության զարգացման ռազմավարության ու պետական ծրագրի հաստատումը։ | Ընդունվել է ի գիտություն | |
2 | Shushanik Sahakyan 01.08.2018 11:43:12 | Նախատեսել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման համակարգողի հաստիք մեկ ամբողջ դրույքով և համապատասխան աշխատավարձով, որպեսզի աշխատանքները կատարվեն ժամանակին, և չբարդվեն մեկ այլ աշխատողի աշխատանքներին: | Նարկայացված առաջարկությունը կարող է կարգավորվել ենթաօրենսդրական իրավական ակտով: | |
3 | Հայկանուշ Գրիգորյան 14.08.2018 20:04:08 | կխնդրեի, որպեսզի դպրոցներում վերանայվեին հաստիքները, քանի որ ըստ հաստիքացուցակի չափազանց սխալ բաշխումներ են կատարված. ասենք, օրինակ. ինչու՞ է դպրոցի գործավարը ներառված սպասարկող անձնակազմի /տեխնիկական աշխատակիցներ/ մեջ, և ըստ այդմ, վարձատրվում է ինչպես տեխնիկական աշխատակիցը՝ հավաքարարը պետության նվազագույն աշխատավարձի չափով, եթե առանց գործավարի կատարած աշխատանքի կրթական համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի կարող լիարժեք ու ճշգրիտ աշխատանք իրականացնել: Կարծում եմ, որ գործավարը պիտի ներառվի ադմինիստրատիվ անձնակզմի մեջ և վարձատրվի համապատասխանաբար: Դա անարդար է, քանզի դպրոցներում գործավարները ամենածանրաբեռնված աշխատակիցներն են, բայց վարձատրվում են ընդամենը պետության նվազագույն աշխատավարձի չափով: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, դպրոցում քանի աշակերտ և քանի աշխատակից կա, միևնույնն է գործավարի աշխատավարձը մնում է անփոփոխ, չնայած աշակերտների և աշխատակիցների քանակական տարբերությունից գործավարի աշխատանքը շատ ավելի ծանրաբեռնված է դառնում. ասենք 200 աշակերտ և 30 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը վարձատրվում է այնքան, որքան 2000 աշակերտ և 100-150 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը: Դրան զուգահեռ, դպրոցի սպասարկող անձնակազմի աշխատավարձը երբեք չի փոփոխվում ուսուցիչների և ադմինիստրացիայի աշխատավարձերի բարձրացման զուգահեռ; Կարծում եմ այս ամենը շատ անարդար և ոչ ճիշտ որոշումներ են: Նաև հավելեմ, որ 3-4 տարի առաջ ընդհանրապես արգելվեց դպրոցի աշխատակիցներին կառավարման խորհրդի կողմից գոնե չնչին չափով հավելավճարներով աշխատավարձերի բարձրացում իրականացնելը, և այդ աշխատակիցները մնացին պետության կողմից տրվող խղճուկ նվազագույն աշխատավարերի հաշվին, որով անգամ մեկ շաբաթ անհնար է ապրել, ավելի ճիշտ կլինի ասել, կարելի է նման աշխատավարձով միայն խղճուկ գոյատևումը պահպանել: մեծ խնդրանք. վերանայեք այս բոլոր խնդիրները և տվեք ճիշտ լուծումներ: Եթե կարիք կա, կարող եմ անձամբ ամենը մանրակրկիտ ձևով ներկայացնել և մեկնաբանել: Շնորհակալություն | Նարկայացված առաջարկությունները չեն առնչվում օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին |