Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:13:15 Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող «Սոցիալական աշխատանք» հասկացության սահմանումն ամբողջությամբ համահունչ է Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանմանը:
2 Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:14:38 Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկն արդեն իսկ իրացված է Նախագծի 6-րդ հոդվածում, որով հղում է կատարվում նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 1-ին մասերին:
3 Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:14:38 Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով արդեն իսկ սահմանված է ՀՀ միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին համապատասխան լիազորությունների և գործառույթների իրականացման պահանջը, իսկ 12-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչ է սահմանում կանոնագիրքը և ինչպես է այն հաստատվում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: