Добавить в избранное
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:13:15 | Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։ | Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող «Սոցիալական աշխատանք» հասկացության սահմանումն ամբողջությամբ համահունչ է Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանմանը: | |||
| 2 | Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:14:38 | Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։ | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկն արդեն իսկ իրացված է Նախագծի 6-րդ հոդվածում, որով հղում է կատարվում նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 1-ին մասերին: | |||
| 3 | Նախշուն Աֆանեսյան 09.08.2018 18:14:38 | Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։ | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով արդեն իսկ սահմանված է ՀՀ միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին համապատասխան լիազորությունների և գործառույթների իրականացման պահանջը, իսկ 12-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչ է սահմանում կանոնագիրքը և ինչպես է այն հաստատվում: |