ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Տարածական տվյալների մասին» ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի 1-ին կիսամյակի առաջնահերթ կատարման միջոցառումների պատշաճ իրականացման անհրաժեշտությունից։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար մշակված և հաստատված են տարածական պլանավորման փաստաթղթերը (գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր), սակայն դրանք GIS ձևաչափով չեն և ինտեգրված չեն ազգային գեոպորտալին։
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N505-Լ որոշման 2-րդ հավելվածի 14-րդ կետի պահանջները Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է ՀՀ տարածական պլանավորման փաստաթղթերի (գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր) GIS համակարգ տեղափոխման և հետագայում դրանք ազգային գեոպորտալին ինտեգրման աշխատանքները: Այդ աշխատանքները նաև սահմանվել են որպես Քաղաքաշինության կոմիտեի համար առաջնահերթ իրականացման ենթակա միջոցառումներ։
Հաշվի առնելով վերոգրյալն անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարելու ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ՝ որոշմամբ հաստատված N3 հավելվածը լրացնելով «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների բնութագրումը և էլեկտրոնային միասնական տվյալների բազայի կառուցվածքը» նոր գլխով:
3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Արդյունքում լրամշակված իրավական ակտը, ապահովվելու է «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտացում, որն էլ իր հերթին նպաստելու է քաղաքաշինական կադաստրի իրագործմանը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածի միջոցով տարբեր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ պետական մարմիններին «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների առավել արդյունավետ փոխանցման, տարածման, ինչպես նաև համակարգի փոխգործելիությանը:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 2-րդ կետով նախատեսված «Պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի (քաղաքաշինական կադաստրի) ներդրման ծրագրի իրագործում» միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N505-Լ որոշումով հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:
-
Duration
20.05.2026 04.06.2026 -
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
-
Status
Views 105
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.