Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է   «Տարածական տվյալների մասին» ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի 1-ին կիսամյակի առաջնահերթ կատարման միջոցառումների պատշաճ իրականացման անհրաժեշտությունից։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար մշակված և հաստատված են տարածական պլանավորման փաստաթղթերը (գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր), սակայն դրանք GIS ձևաչափով չեն և ինտեգրված չեն ազգային գեոպորտալին։

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N505-Լ որոշման 2-րդ հավելվածի 14-րդ կետի պահանջները Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է ՀՀ տարածական պլանավորման փաստաթղթերի (գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր) GIS համակարգ տեղափոխման և հետագայում դրանք ազգային գեոպորտալին ինտեգրման աշխատանքները: Այդ աշխատանքները նաև սահմանվել են որպես Քաղաքաշինության կոմիտեի համար առաջնահերթ իրականացման ենթակա միջոցառումներ։

Հաշվի առնելով վերոգրյալն անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարելու ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ՝ որոշմամբ հաստատված N3 հավելվածը լրացնելով «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների բնութագրումը և էլեկտրոնային միասնական տվյալների բազայի կառուցվածքը» նոր գլխով:

   3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Արդյունքում լրամշակված իրավական ակտը, ապահովվելու է «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտացում, որն էլ իր հերթին նպաստելու է քաղաքաշինական կադաստրի իրագործմանը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածի միջոցով տարբեր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ պետական մարմիններին «Քաղաքաշինություն» թեմատիկ խմբի տարածական տվյալների առավել արդյունավետ փոխանցման, տարածման, ինչպես նաև համակարգի փոխգործելիությանը:

   4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 2-րդ կետով նախատեսված «Պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի (քաղաքաշինական կադաստրի) ներդրման ծրագրի իրագործում» միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N505-Լ որոշումով հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Տևողություն

    20.05.2026 04.06.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 99

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: