Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը:

Ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառուցների աշխատողների մասնագիտական տոներ և միջազգային օրեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին, մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին և այլն: Այս իրավիճակը իր հերթին ևս առաջացնում է հանրային ծառայության բազմազանություն, որը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկա օրակարգին։ Այս համատեքստում հանրային ծառայության հորիզոնական շրջանակի միասնականության ապահովման, ինչպես նաև հանրային ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների արժեքը և հանրային ծառայողների ներդրումը երկրի զարգացման գործընթացում առանձնահատուկ ընդգծելու համար կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հռչակել հանրային ծառայողի մեկ միասնական օր։

Հարկ ենք համարում նշել նաև, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը  հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»:[1]

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:

Միաժամանակ, Նախագծի մշակումը պայմանավորված է  27042026 թվականին կայացած Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/124-2026  արձանագրության 1-ին կետով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին տրված հանձնարարականի համատեքստում՝ ձևավորել համընդհանուր մոտեցում հանրային ծառայողների օր սահմանելու հարցում:

Հարկ է նկատել նաև, որ հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբեր օրեր նշելով՝ դրանց կազմակերպման համար ծախսվում են առանձին միջոցներ։ Հետևաբար Նախագծի ընդունումը կարող է նպաստել նաև այդ բազմազանության վերացմանը՝ կենտրոնացնելով հանրության ուշադրությունը մեկ կարևոր՝ հանրային ծառայողի օրվան, ինչպես նաև խնայել առանձին տոների կազմակերպման համար հատկացվող միջոցները։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես  հանրային ծառայողի օր:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի հանրային ծառայողի օրը:

Հանրային ծառայողի օրվա հանրահռչակման վերաբերյալ նախագծի մշակումը նախատեսված է հորիզոնական միասնականություն ապահովելու, հանրային ծառայողի իրավունքների պաշտպանվածությունը առավելապես ընգծելու և հանրային ծառայողների անփոխարինելի աշխատանքն ու ներդրումը գնահատելու համար: Բացի այդ, ակնկալվում է բարելավել հանրային ծառայողների ընկալումը, ճանաչելիությունը, ոգեշնչել հանրային ծառայողների շարքերը համալրող նոր սերնդին:

4.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի  աշխատողների արհմիության նախագահության առաջարկությամբ:

Նախագիծը մշակվել է փաստահեն սկզբունքների համաձայն՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, վերլուծության միջոցով:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն նախատեսվում:

          6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին»  N 691 - L որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետից, համաձայն որի՝ վարձատրության համակարգի բարեփոխումներին կզուգակցվի նաև սոցիալական երաշխիքների համակարգի վերանայումը՝ միտված հանրային ծառայության արտաքին ու ներքին գրավչության բարձրացմանը:

  • Duration

    20.05.2026 04.06.2026
  • Type

    Law

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 233

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: