«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը:
Ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառուցների աշխատողների մասնագիտական տոներ և միջազգային օրեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին, մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին և այլն: Այս իրավիճակը իր հերթին ևս առաջացնում է հանրային ծառայության բազմազանություն, որը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկա օրակարգին։ Այս համատեքստում հանրային ծառայության հորիզոնական շրջանակի միասնականության ապահովման, ինչպես նաև հանրային ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների արժեքը և հանրային ծառայողների ներդրումը երկրի զարգացման գործընթացում առանձնահատուկ ընդգծելու համար կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հռչակել հանրային ծառայողի մեկ միասնական օր։
Հարկ ենք համարում նշել նաև, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»:[1]
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:
Միաժամանակ, Նախագծի մշակումը պայմանավորված է 27․04․2026 թվականին կայացած Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/124-2026 արձանագրության 1-ին կետով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին տրված հանձնարարականի համատեքստում՝ ձևավորել համընդհանուր մոտեցում հանրային ծառայողների օր սահմանելու հարցում:
Հարկ է նկատել նաև, որ հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբեր օրեր նշելով՝ դրանց կազմակերպման համար ծախսվում են առանձին միջոցներ։ Հետևաբար Նախագծի ընդունումը կարող է նպաստել նաև այդ բազմազանության վերացմանը՝ կենտրոնացնելով հանրության ուշադրությունը մեկ կարևոր՝ հանրային ծառայողի օրվան, ինչպես նաև խնայել առանձին տոների կազմակերպման համար հատկացվող միջոցները։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի հանրային ծառայողի օրը:
Հանրային ծառայողի օրվա հանրահռչակման վերաբերյալ նախագծի մշակումը նախատեսված է հորիզոնական միասնականություն ապահովելու, հանրային ծառայողի իրավունքների պաշտպանվածությունը առավելապես ընգծելու և հանրային ծառայողների անփոխարինելի աշխատանքն ու ներդրումը գնահատելու համար: Բացի այդ, ակնկալվում է բարելավել հանրային ծառայողների ընկալումը, ճանաչելիությունը, ոգեշնչել հանրային ծառայողների շարքերը համալրող նոր սերնդին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահության առաջարկությամբ:
Նախագիծը մշակվել է փաստահեն սկզբունքների համաձայն՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, վերլուծության միջոցով:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691 - L որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետից, համաձայն որի՝ վարձատրության համակարգի բարեփոխումներին կզուգակցվի նաև սոցիալական երաշխիքների համակարգի վերանայումը՝ միտված հանրային ծառայության արտաքին ու ներքին գրավչության բարձրացմանը:
-
Продолжительность
20.05.2026 04.06.2026 -
Тип
Закон
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
-
Test
Просмотры 233
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .