ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը ներդրվեց 2026 թվականի ապրիլի 1-ից։
Գործող իրավակարգավորումներն ապահովեցին կանխիկ եղանակով կենսաթոշակ կամ պետական նպաստ ստացող անձանց համար վճարման անկախիկ եղանակի ներդրումը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ 2021 թվականից ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում 2026 թվականի ապրիլի 1-ից անկանխիկ եղանակով վճարման համակարգը ներդրվեց հիմնականում սոցիալապես խոցելի խմբերի՝ 75 և ավելի տարեկան կամ հաշմանդամության խորը կամ ծանր աստիճանի սահմանփակում ունեցող անձանց համար։
Աշխատանքներն իրականացվեցին Կենտրոնական բանկի, բանկերի միության և անմիջապես բանկերի հետ ակտիվ համագործակցությամբ։
Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման գործընթացի անխափանությունն իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների (տեղաշարժման, տեսողական կամ այլ խնդիրներ ունեցող) համար ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել բանկային քարտով սպասարկման հետ կապված հարմարեցված մեխանիզմներ:
Խնդիրն ունի 2 տարբեր խումբ լուծումներ։
Մի դեպքում հարկ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) և բանկի միջև կնքվող սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևում վերանայել ծառայության և բանկի գործառույթները՝ քննարկվող մեխանիզմների ներդրումն ապահովելու նպատակով:
Մյուս դեպքում խնդրի ամբողջական լուծման համար առաջնահերթ է առաջին քայլը՝ իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների ի հայտ բերելը։
Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշմամբ) սահմանված է կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգևավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վնասի փոխհատուցման գումարները (այսուհետ՝ կենսաթոշակ) վճարման կարգը։ Սրանք այն վճարատեսակներն են, որոնք վճարվում են կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով՝ սոցիալական ապահովության հաշվի միջոցով։
Ըստ այդմ, խնդրո առարկա շահառուներին ի հայտ բերելուն առնչվող հարաբերությունները հարկ է կարգավորել Որոշմամբ։
Բացի դրանից, իրավակիրառ պրակտիկայից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթցակարգը։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝
1) Որոշմամբ սահմանված եզրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշման մեջ կիրառված եզրույթներին,
2) հստակեցնել սոցիալապես խոցելի կենսաթոշակառուներին ի հայտ բերելու մեխանիզմները՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը ներկայացված դիմումի միջոցով,
3) սոցիալապես խոցելի կենսաթոշակառուների համար լիազոր մարմնի ներկայացուցչի ծառայությունից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն անձը չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով,
4) հաշվառել կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը (գործընթացի կառավարելիությունն ու վերահսկողությունն ապահովելու համար),
5) հստակեցնել, որ կենսաթոշակը լիազորագրով վճարելիս վճարման ցուցակ են ներառվում կենսաթոշակառուի տվյալները։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կլուծվեն կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները՝ իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների ի հայտ բերելու տեսանկյունից։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի 4.6-րդ բաժնից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման գործընթացը լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում։
Կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվության հաշվառման ծրագրային գործիքը մշակելու և ներդնելու համար միջոցներ հատկացնելու կարիք չկա:
-
Duration
19.05.2026 04.06.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 52
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.