ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2026 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «կենսաթոշակ ստացող անձին» բառերը փոխարինել «կենսաթոշակառուին» բառով, և կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-12-րդ ենթակետրով.
«11) հիմնական առանձին խումբ ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի N 8 ձևով սահմանված` պարբերական դրամական վճարների գումարների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայությունները․
12) ծառայության ներկայացուցիչ՝ ծառայության աշխատակից, ում միջոցով բանկը կենսաթոշակառուին մատուցում է հիմնական առանձին խումբ ծառայությունները։».
2) 16.16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.17-16.20-րդ կետերով.
«16.17. Կենսաթոշակի վճարման ընթացքում իր ինքնուրույն գործողություններով հիմնական առանձին խումբ ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուն ծառայության ներկայացուցչի միջոցով նշված ծառայություններից օգտվելու համար այդ մասին գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով դիմում է ծառայությանը։
16.18. Սույն կարգի 16.17-րդ կետով սահմանված կարգով ծառայության ներկայացուցչի միջոցով կենսաթոշակառուն կարող է ծառայություն ներկայացնել կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն նա չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով։
16.19. Սույն կարգի 16.17-րդ և 16.18-րդ կետերում նշված դեպքերում ծառայությունն ապահովում է կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվության հաշվառումը:».
3) 30-րդ կետից հանել «, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարող բանկին՝ լիազորված անձի տվյալները շտեմարան մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը․
4) 30.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.3-րդ կետով.
«30.3.Կենսաթոշակը լիազորագրով վճարելիս վճարման ցուցակ է ներառվում կենսաթոշակառուի տվյալները։».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվության հաշվառմանը վերաբերող դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրային գործիքը ներդնելու օրվանից։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը հաշվառող ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում:
-
Duration
19.05.2026 04.06.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 52
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.