Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

-------- 2026 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.             Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)     որոշման՝

ա. նախաբանում «12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետը՝» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 7-րդ մասը՝» բառերով

բ 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ցուցակում ներառված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձը, իսկ անձի մահվան դեպքում՝ մինչև մահանալը վերջինիս հետ գրանցված ամուսնություն մեջ գտնվող անձը (այսուհետ երկուսը միասին՝ շահառու)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք, եթե նվիրառության նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը գրավոր դիմել են անձամբ կամ վերջիններիս կողմից սահմանված կարգով տրված և նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա։ Ընդ որում, անձի մահման դեպքում ներկայացվում է մահվան վկայականը և ամուսնության վկայականը։»

գ 2-րդ կետի 2-րդ ենթակետը «օտարվել» բառից հետո լրացնել «նվիրաբերության» բառով

դ 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 163-րդ կետում նշված՝ ք. Գյումրի, «Մուշ-2» թաղ. շ. 4/28 բն. 44 հասցեի բնակարանը կարող է նվիրաբերվել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված դիմելու վերջնաժամկետի օրվա դրությամբ դիմում ներկայացրած անձանց՝ բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով.»․

ե. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին, 13-րդ, 20-21-րդ, 25-28-րդ, 33-րդ, 36-37-րդ, 42-րդ, 52-րդ, 54-55-րդ, 57-րդ, 59-րդ, 63-64-րդ, 68-րդ, 70-71-րդ, 77-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ, 89-րդ, 92-րդ, 98-100-րդ, 104-106-րդ, 108-111-րդ, 113-րդ, 115-րդ, 117-րդ, 119-120-րդ, 125-րդ, 127-րդ, 134-րդ, 149-րդ, 158-րդ կետերը.

զ 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2027 թվականի հունիսի 30-ը» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում պատշաճ կարգով իրազեկել շահառուներին, ինչպես նաև ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական կայքէջի միջոցով բնակարանների նվիրաբերության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իրազեկումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Duration

    28.04.2026 14.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 70

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: