ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը (թվով՝ 166 անձ)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով։
Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։
Որոշման շրջանակում անշարժ գույքի նվիրաբերության պայանագրեր է կնքվել 48 անձանց հետ, սակայն նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց պատճառով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել նվիրաբերության գործընթացը:
Նախագիծը մշակվել է Որոշման հավելվածում ներառված մյուս շահառուների բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է երկարաձգել բնակարանների նվիրաբերության վերաբերյալ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը։
-
Duration
28.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 64
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.