<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>>, <<Աշխահագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
-
5 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
<<ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել <<է)>> ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
<<Է) ընդունում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:>>:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում <<կոմիտեն>> բառը փոխարինել <<Կառավարությունը>> բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում <<կոմիտեն>> բառից հետո լրացնել <<` ներքին (լոկալ) իրավական ակտով>> բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները.
- 1-ին կետի 1.2-րդ ենթակետից հետո լրացնել 1.3-1.5-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
<<1.3.Բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները գնահատվում են սույն կետով սահմանված կադաստրային արժեքի հաշվարկման կարգով.
1.4.Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ.
1.5.Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:>>.
- 2-րդ կետի 2.2-րդ ենթակետի աղյուսակ 2-ում <<տուֆից>> բառից հետո լրացնել <<, մետաղից>> բառը.
- 3-րդ ենթակետում <<Ավտոտնակների>> բառից հետո լրացնել <<,բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող բնակելի նպատակային նշանակության ավտոկայանատեղերի, ավտոհանգրվանների>> բառերով.
- լրացնել 2.4-2.7-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
<<2.4.Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ.
2.5.Անհատական բնակելի տներին, այգետնակներին և դրանց կից օժանդակ շինություններին, ինչպես նաև ավտոտնակներին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ.
2.6.Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում.
2.7.Անհատական բնակելի տներին, այգետնակներին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների մետաղից շինության արժեքը՝ 1 խմ=85000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ=1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):>>.
- 3-րդ կետի 3.2-րդ ենթակետից հետո լրացնել 3.3-3.7-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
<<3.3.Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ.
3.4.Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա հասարակական շինությունների բազային արժեքը` 1 խմ=100000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ = 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ = 1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում 4 կողմը ապակեպատ հանդիսացող հասարակական նշանակության շինությունների համար սահմանված գործակիցը (Գահ = 1.215).
3.5.Առանձին կանգնած հասարակական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ.
3.6.Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ): Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ.
3.7.Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:>>:
- 4-րդ կետի 4.2-րդ ենթակետից հետո լրացնել 4.3-4.7-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
<<4.3.Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ.
4.4.Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա արտադրական շինությունների բազային արժեքը` 1 խմ=19000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ= 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ= 1.0).
4.5.Առանձին կանգնած արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ.
4.6.Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ): Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ.
4.7.Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:>>:
- 5-րդ կետի 5.2-րդ ենթակետից հետո լրացնել 5.3-5.5-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
<<5.3.Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ.
5.4.Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ.
5.5.Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության դեպքում:>>:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
<<ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 23-րդ հոդվածում`
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`
<<1.1. Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>.
2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել <<գնահատողների որակավորման կարգը,>> բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 3)-րդ կետը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
<<ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Աշխարհագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀO-21 օրենքի(այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածը լրացնել <<ե)>> ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
<<ե) ընդունում է աշխարհագրական անվանումների բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:>>:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում <<Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն>> բառերը փոխարինել <<Կառավարությունը>> բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
19.07.2018 - 04.08.2018
-
Type
Law
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 8904
Print