Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել միասնական տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից և չեն համադրվում միասնական տեղեկատվական հարթակում, ինչը բարդացնում է պետական մարմինների կողմից ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը։ Առկա իրավիճակը նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական մարմինների միջև։

 

3Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Սույն նախագծով առաջարկվում է՝

·         ստեղծել զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան,

·         սահմանել դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը,

·         ապահովել տվյալների փոխգործելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքի հիման վրա։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:

5Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Շտեմարանի ներդրումը կնպաստի՝

·         պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը,

·         վարչարարության պարզեցմանը և բյուրոկրատական գործընթացների կրճատմանը,

·         զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և վերլուծական կարողությունների զարգացմանը,

·         ոլորտում թափանցիկության և վերահսկողության բարձրացմանը։

6 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշումից և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքից։

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 101 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։ 

 

 

 

  • Duration

    25.04.2026 10.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 96

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: