ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել միասնական տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։
2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից և չեն համադրվում միասնական տեղեկատվական հարթակում, ինչը բարդացնում է պետական մարմինների կողմից ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը։ Առկա իրավիճակը նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական մարմինների միջև։
3․Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Սույն նախագծով առաջարկվում է՝
· ստեղծել զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան,
· սահմանել դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը,
· ապահովել տվյալների փոխգործելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքի հիման վրա։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:
5․Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Շտեմարանի ներդրումը կնպաստի՝
· պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը,
· վարչարարության պարզեցմանը և բյուրոկրատական գործընթացների կրճատմանը,
· զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և վերլուծական կարողությունների զարգացմանը,
· ոլորտում թափանցիկության և վերահսկողության բարձրացմանը։
6․ Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշումից և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքից։
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․1 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Продолжительность
25.04.2026 10.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 81
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .