ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ ԻՐ Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 10.04.2025 թվականի N 397-Ա որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի Ուսանողական 5 հասցեում գործող ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ չավարտելու և ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպման ապահովմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման նպատակը
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման 6-րդ կետի 1- 4-րդ ենթակետերի կատարման ապահովումն անիրատեսելի է, քանի որ դեռևս չի ավարտվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող վերակառուցման աշխատանքները, ինչը խոչընդոտելու է երկու վերակամակերպված ուսումնական հաստատությունների համատեղ գործունեությանը:
Քաղաքաշինության կոմիտեի կանխատեսումների համաձայն ուսումնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, սակայն շենքի սահմանված կարգով շահագործման հանձնումը կպահանջվի որոշակի ժամանակահատված:
Որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարման ժամկետի մինչև 2026 թվականի հոկտեմբերի հետաձգումը հնարավորություն կստեղծի պահպանել 2 մասնագիտական ուսումնական հաստատությունների անխափան գործունեությունը՝ հատկապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված, որով կապահովվեն ուսանողների ու մանկավարժների շահերը:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել և շահագրգիռ գերատեսչական մարմինների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով, որի արդյունքում արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:
6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:
-
Duration
23.04.2026 08.05.2026 -
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 113
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.