Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման ապահովման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացի ապահովմամբ։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասին համապատասխան՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները պարտավոր են հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան անձնավորված հաշվարկներ (հայտարարագրեր)։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկային մարմինը իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ նախալրացնում է հարկային հաշվարկները։
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված դրույթից անկախ, ՀՀ ՆԳ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահաս համարվող)՝ նույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տվյալները՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրերը հարկային մարմնի կողմից նախալրացնելու համար հայտարարատու ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) տրամադրելու նպատակով։
3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը․
Նախագծով սահմանվում է, որ կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 7․1-ին կետով սահմանված դեպքի:
4. Կարգավորման առարկան․ Նախագծի կարգավորման առարկան հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման ապահովման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացն ապահովելն է։
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․ Նախագծի ընդունման դեպքում կապահովվի հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացը։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի «2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ» ռազմավարական ուղղությունից։
7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
-
Duration
22.04.2026 07.05.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 334
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.