Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման ապահովման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացի ապահովմամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասին համապատասխան՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները պարտավոր են հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան անձնավորված հաշվարկներ (հայտարարագրեր)։

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկային մարմինը իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ նախալրացնում է հարկային հաշվարկները։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված դրույթից անկախ, ՀՀ ՆԳ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահաս համարվող)՝ նույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տվյալները՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրերը հարկային մարմնի կողմից նախալրացնելու համար հայտարարատու ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) տրամադրելու նպատակով։

3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով սահմանվում է, որ կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 71-ին կետով սահմանված դեպքի:

 4. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման ապահովման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացն ապահովելն է։

 5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման դեպքում կապահովվի հայտարարագրման շրջանակներում հայտարարագրի ինքնաշխատ լրացման նպատակով ֆիզիկական անձանց ՀՎՀՀ-ների տրամադրման գործընթացը։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ (Պետական ֆինանս­­­ների կառա­վար­ման համա­կարգի բարեփոխումների 2019-2023թթ. գոր­ծո­ղու­­­­թյունների ծրագիր).

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի «2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ» ռազմավարական ուղղությունից։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից

  • Տևողություն

    22.04.2026 07.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 330

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: