ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ21-Ի N1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1.56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք-շինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները: Նախագծի հավելվածները կազմվել են հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 17.07.2023թ. NԿԱ/213-2023 արձանագրությամբ ներկայացված՝ «նոր շարադրությամբ խմբագրել ձևաչափով տարբերվող և ինկորպորացիայի չենթարկվող հավելվածները» առաջարկությունը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ՝
2004թ-ից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը, սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել ՀՀ գործող օրենսդրությամբ:
ՀՀ կառավարության 21.07.2005թ. N1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում (վկայականը ներառված է Նախագծի փաթեթում): Այդ իսկ պատճառով Կառավարության 21.07.2005թ. N1269-Ն որոշման հիմքով, հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1.56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող ՀՀ կառավարության 29.04.2021թ-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով, որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին (Կապան համայնքի ղեկավարի գրությունը ներառված է Նախագծի փաթեթում):
3. Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1.56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:
4. Նախագծիմշակմանգործընթացումներգրավվածինստիտուտները և անձիք
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ
5.Ակնկալվողարդյունքը
Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետվի և կօգտագործվի պետության կողմից: Իրավական ձևակերպումների ավարտից հետո Անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին:
6. ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
7.ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 6.7-րդ «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնից, մասնավորապես բացահայտվելու և կանոնակարգվելու են պետական գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից շեղումները, խախտումները:
-
Duration
13.04.2026 28.04.2026 -
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 427
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.