ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1.56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք-շինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:
-
Discussed
13.04.2026 - 28.04.2026
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 1001
Print