Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 26-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով: Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Կառավարության հաստատած կանոնակարգով: Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝

1) համագործակցող կողմերի ցանկը.

2) միջգերատեսչական համագործակցության առարկան, ձևերն ու կարգը.

3) կյանքի դժվարին իրավիճակում անձի հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը նախանշող խնդրահարույց այն դեպքերը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել տարածքային կենտրոնին.

4) համագործակցող կողմերի միջև տրամադրվող տեղեկության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.

5) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը.

6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ ձեռնարկվելիք հիմնական գործողությունների շարքը։

Գործող օրենսդրությամբ միջգերատեսչական համագործակցության կանոնակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծի նպատակն է համապատասխանեցնել Որոշումը՝ Օրենքի կարգավորումներին և լրացնել առկա բացերը։

2. Կարգավորման առարկան

  Նախագծով առաջարկվում է

·   վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան

·   հասկացությունները համապատասխանեցնել Օրենքի դրույթներին

·   վերանայել միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, վերանայել մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը և այլն

·   վերանայել խնդրահարույց դեպքերը

·   կարգավորել անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հրատապ արձագանք պահանջող իրավիճակում ձեռնարկվող գործողությունները

·   և այլն։

3.        Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի փորձագիտական թիմի հետ համատեղ։

4.        Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։

5.    Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում չի կանխատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Duration

    08.04.2026 24.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 535

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: