ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 26-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով: Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Կառավարության հաստատած կանոնակարգով: Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝
1) համագործակցող կողմերի ցանկը.
2) միջգերատեսչական համագործակցության առարկան, ձևերն ու կարգը.
3) կյանքի դժվարին իրավիճակում անձի հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը նախանշող խնդրահարույց այն դեպքերը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել տարածքային կենտրոնին.
4) համագործակցող կողմերի միջև տրամադրվող տեղեկության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.
5) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը.
6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ ձեռնարկվելիք հիմնական գործողությունների շարքը։
Գործող օրենսդրությամբ միջգերատեսչական համագործակցության կանոնակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախագծի նպատակն է համապատասխանեցնել Որոշումը՝ Օրենքի կարգավորումներին և լրացնել առկա բացերը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է
· վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան․
· հասկացությունները համապատասխանեցնել Օրենքի դրույթներին․
· վերանայել միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, վերանայել մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը և այլն․
· վերանայել խնդրահարույց դեպքերը․
· կարգավորել անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հրատապ արձագանք պահանջող իրավիճակում ձեռնարկվող գործողությունները․
· և այլն։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի փորձագիտական թիմի հետ համատեղ։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում չի կանխատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Продолжительность
08.04.2026 24.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 531
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .