Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ խաղային օպերատորի նշանակալից մասնակցություն ունեցող հիմնադիրները, բաժնետերերը, փայատերերը կամ մասնակիցները տալիս են իրենց  համաձայնությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն ֆինանսական հաստատությունների կողմից իրականացված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության (այսուհետ՝ ՀՊՈՒ) արդյունքներին վերահսկող մարմնի ծանոթանալու մասով՝ անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայացնելով նման ուսումնասիրությունների արդյունքները:

Ձևակերպմամբ, մասնավորապես համաձայնության ստացմամբ կամ տեղեկությունները անձամբ ներկայացնելու ընթացակարգի սահմանմամբ, փորձ է արվել հաղթահարել ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձեռքբերման հետ կապված խոչընդոտները: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ֆինանսական հաստատության իրականացրած ՀՊՈՒ-ի արդյունքները, բացի օրենսդրությամբ սահմանված ֆինանսական գաղտնիք կազմելը, պարունակում են սահմանափակ տարածման այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ կարգավորումները նախատեսված են Օրենքով:

Այսպես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն ՀՊՈՒ-ն հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) ձեռք բերելու ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) նույնականացումը և ինքնության ստուգումը, գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը, գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը: Միաժամանակ, Օրենքը կարգավորում է այնպիսի հարակից հարաբերություններ, որոնք անքակտելիորեն կապված են ՀՊՈՒ-ի հետ և չեն կարող Նախագծով ձևակերպված համաձայնության կամ անձամբ տրամադրման դեպքում առանձնացվել ՀՊՈՒ-ից և ներկայացվել որևէ երրորդ անձի: Օրինակ, Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ)  կասկածելիության չափանիշներին համընկնում հայտնաբերելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հարցը: Այս գործընթացը ուղեկցվում է համապարփակ վերլուծության իրականացմամբ, որը գործնականում կազմում է ՀՊՈՒ-ի գործընթացի մաս և հաճախ ձևակերպվում է նույնական վերլուծության շրջանակներում: Միաժամանակ, Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն թույլատրվում է ՀՊՈՒ-ի (բացառությամբ նույնականացման և ինքնության ստուգման) չիրականացում, եթե առկա են կասկածներ ՓԼ/ԱՖ վերաբերյալ, և հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ ՀՊՈՒ-ի իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։

Այսպիսով, ՀՊՈՒ-ի իրականացումը, իսկ երբեմն նաև դրա չիրականացումը կապվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության հետ:

Այս առնչությամբ հարկ է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի մասին: Նման արգելքի պարագայում ՀՊՈՒ-ի արդյունքում ստացված տվյալների տրամադրմամբ հայտնի են դառնում այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումը արգելված է Օրենքով:

Բացի վերը նշվածը, կարծում ենք նման կարգավորման նախատեսումը նպատակահարմար չէ նաև այն պատճառով, որ փաստորեն հանձնաժողովի՝ սեփական վերլուծությունն իրականացնելու փոխարեն սահմանվում է դրա պատվիրակում մասնավոր հատվածին՝ ֆինանսական հաստատություններին՝ իրենց իրականացրած ՀՊՈՒ-ի տեսանկյունից, ինչը կարծում ենք ընդունելի մոտեցում չէ:

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Նախագծում առաջարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքից հանել հսկողության ենթակա անձանց համաձայնության հիման վրա ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրման վերաբերյալ դրույթը:

 

3.    Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

4.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

5.    Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրումը:

 

6.   Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է, և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

 

 

  • Duration

    06.04.2026 27.04.2026
  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 508

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: