«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված 6-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «հայաստանի հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշման հավելված 1-ի 75-րդ կետը և Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել վերանաել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները և որակավորումները ձևավորվում են առաջին հերթին հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները և կարիքները: Դրանք որոշակիացվում են նույն շուկայի ծավալի և կառուցվածքի հիման վրա: Խոշոր գործատուների մոտ աշխատանքի բաժանումը բերում է այն բանին, որ որակավորումները առավել դետալացվում են և առաջանում են ամբողջական որակավորման առավել մանր միավորներ: Միջին և փոքր տնտեսություններում այսպիսի դետալացման անհրաժեշտություն չկա և նույն մասնագետը իրականում կատարում է մի քանի հարակից որակավորումներին վերաբերող գործողություններ: Որոշման նախագծով հիմանականում վերանայվել են գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները, որոշ մասնագիտությունների գծով ավելացվել է (ըստ ճյուղերի) բառերը, ինչը հնարավորություն կտա հետագայում նշյալ մասնագիտությունների գծով կրթության և գիտության նախարարության կողմից հաստատել մասնագիտացումներ: Նախագծով նաև լրացվել է նոր մասնագիտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայում, ինչպես նաև խմբագրվել է ցանկում եղած անճշտությունները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի առավել համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կունենանք համապատասխանեցված մասնագիտությունների ցանկեր:
-
Discussed
11.07.2018 - 01.08.2018
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 8196
Print