Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված 6-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «հայաստանի հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N  275-Ն որոշման հավելված 1-ի 75-րդ կետը և Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել վերանաել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված նախնական  մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները և որակավորումները ձևավորվում են առաջին հերթին հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները և կարիքները: Դրանք որոշակիացվում են նույն շուկայի ծավալի և կառուցվածքի հիման վրա: Խոշոր գործատուների մոտ աշխատանքի բաժանումը բերում է այն բանին, որ որակավորումները առավել դետալացվում են և առաջանում են ամբողջական որակավորման առավել մանր միավորներ: Միջին և փոքր տնտեսություններում այսպիսի դետալացման անհրաժեշտություն չկա և նույն մասնագետը իրականում կատարում է մի քանի հարակից որակավորումներին վերաբերող գործողություններ: Որոշման նախագծով հիմանականում վերանայվել են գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները, որոշ մասնագիտությունների գծով ավելացվել է (ըստ ճյուղերի) բառերը, ինչը հնարավորություն կտա հետագայում նշյալ մասնագիտությունների գծով կրթության և գիտության նախարարության կողմից հաստատել մասնագիտացումներ: Նախագծով նաև լրացվել է նոր մասնագիտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայում, ինչպես նաև խմբագրվել է ցանկում եղած անճշտությունները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի առավել համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կունենանք համապատասխանեցված մասնագիտությունների ցանկեր:

 

  • Քննարկվել է

    11.07.2018 - 01.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8193

Տպել