Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.01.2026 06.02.2026
«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ: Մեր օրերում ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։
Մնաց {days} օր
0 139

Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության մեխանիզմների կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովման,  կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և մասնավոր ֆիլմարտադրողների իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: Հրամանի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի ստեղծման և ֆինանսավորման բարենպաստ ու հավասար պայմաններ, ինչը հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետներին իրականացնելու ստեղծագործական նախագծերը և ընդլայնելու գործնական կապերը, կհստակեցվեն կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը:
Մնաց {days} օր
147 11850
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: