Добавить в избранное

В стадии разработки

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

69%31%

Հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության մեխանիզմների կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովման,  կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և մասնավոր ֆիլմարտադրողների իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

Հրամանի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի ստեղծման և ֆինանսավորման բարենպաստ ու հավասար պայմաններ, ինչը հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետներին իրականացնելու ստեղծագործական նախագծերը և ընդլայնելու գործնական կապերը, կհստակեցվեն կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը:

  • Обсуждалось

    17.02.2025 - 04.03.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2385

Принт

Предложения

Վարդ Սողոմոնյան

04.03.2025

ԿԳՄՍ-ի ցանկացած նախագծին դեմ եմ

Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան

04.03.2025

ԿԱՐԵՒՈՐ․ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 2 ժամրի ընթացքում հստակ լցոնում է կատարվում համակարգում։ Այդքան թվով կինոգործիչ ուղղակի չկա Հայաստանում։ Պարտադիր է ստուգումներ կատարել ու հրապարակել քվեարկողների ցանկը։

Inna Sahakyan

04.03.2025

"Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ:" Կարծում եմ այս կետը հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։ Առաջարկում եմ այն հանել։

Узнать больше