Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
31.03.2025 30.04.2025
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում մշակվել է սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագիծը:  Սնանկության նոր օրենսգրքով անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ. 1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունը ու բովանդակությունը. 2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշները ու պայմանները. 3) սնանկությունը կանխարգելող ընթացակարգերը. 4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը. 5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման, իրացման և գույքի նվազեցումը բացառող կառուցակարգերը. 6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը. 7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը:
2 972

Проект не принят

Обсуждалось 09.12.2024 - 29.12.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը (իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տասը միլիոն դրամը) գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում։ Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ որոշումը և վճարման ժամանակացույցը հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ: Ի հավելումն, նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տարաժամկետված գումարի երկու տոկոսի չափով տոկոսներ` տարաժամկետման յուրաքանչյուր տարվա համար` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում` նախորդող տարվա համար: Վճարումների չկատարման պարագայում համայնքը հնարավորություն կունենա բռնագանձել գրավադրված հողամասը սեփականատիրոջից: Որպես այլընտրանք` կարող է  ներկայացվել տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Նշված կարգավորումները մի կողմից հավելյալ երաշխիքներ է ստեղծում համայնքի համար վճարումների կատարման հետ կապված, մյուս կողմից ներդրողի համար ռիսկային է դարձնում ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ չկատարելը:
0 1702

В стадии разработки

Обсуждалось 03.12.2024 - 18.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, կբացառվի քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից ու արդարադատության սկզբունքներից և հանգեցնում է երեխաների վաղաժամ սեռականացման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիային:
1 1815

Обсуждалось 06.07.2023 - 21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է:
1 4134

Обсуждалось 18.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Նախագծերի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է
3 3770

В стадии разработки

Обсуждалось 21.04.2023 - 07.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար:
0 3690

В стадии разработки

Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվել է, որ  որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը  (այդ թվում՝ հարկային ծառայողը), ուստի քրեական վարույթի շրջանակներում  հարկային պարտավորությունների բնույթը և չափը կարող են հաշվարկվել փորձաքննություն նշանակելու միջոցով` դրա իրականացումը հանձնարարելով փորձագետին, այդ թվում՝ հանրային ծառայողին  (հարկային ծառայողին) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է փորձագետին իրավունք վերապահել նաև՝ օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ: Բացի այդ, նախատեսվում է, որ փորձաքննության կատարման հիմքի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնակարգումները հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման դեպքում կիրառվում են վերջինիս ներգրավման կարգի վերաբերելի մասով (mutatis mutandis)։
2 3062

В стадии разработки

Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա համալիր հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու վերաբերյալ դրույթները: Նախագծով նախատեսվում է նաև սահմանել, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը պետք է իրականացվի` հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։
0 3505