Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

Նախագծերի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է

  • Обсуждалось

    18.05.2023 - 02.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3134

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Ընդ որում, եթե օրինակ նվազագույն գնից ցածր գնով ծխախոտի արտադրանքի օտարման դեպքերի համար վարչական պատաս¬խա¬նա¬տվու¬թյուն նախատեսելու իրավաչափ նպատակը կարող էր լինել, օրինակ, մրցակցության պաշտպանությունը /գնային դեմպինգի բացառումը/ և/կամ բնակչության առողջության պահպանման նպատակով ծխախոտի արտադրանքի մատչելիության նվազեցումը, ապա այս դեպքում ստացվում է, որ պետությունը ձգտում է հակառակին, այսինքն՝ ակցիզը բարձրացնի, բայց ծխախոտային արտադրանքը հանկարծ չթանկանա այն աստիճանի, որ քաղաքացիները գերադասեն ծխելն առհասարակ թարգել)

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Եթե տնտեսվարողը նպատակահարմար է գտնում նշված արտադրանքը վաճառել որոշակի գնով, և առկա են այդ գնով գնելու պատրաստ գնողներ, ապա ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում տվյալ նախագիծը նախաձեռնող կողմը։

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Նախագիքը ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանելու մասով բացարձակ անհիմն է։ Փաստորեն ստացվում է, որ այդ մասով նախագծի միակ հիմնավորոումն այն է, որ ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ապրանքների օտարման դեպքերի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:

Узнать больше