Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, կբացառվի քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից ու արդարադատության սկզբունքներից և հանգեցնում է երեխաների վաղաժամ սեռականացման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիային:

  • Обсуждалось

    03.12.2024 - 18.12.2024

  • Тип

    Закон

  • Область

    Уголовное законодательство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 959

Принт

Предложения

Սամվել Հակոբյան

03.12.2024

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 298․1 հոդվածին տալ ՛՛Երեխայի պոռկնությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը՛՛ վերտառությունը, սակայն ակնհայտ է, որ վերտառության սկզբում ՛՛երեխայի՛՛ բառը շարահյուսական իմաստով, չպետք է տեղ գտնի վերտառության մեջ, այն պետք է ունենա ՛՛Պոռկնությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը՛՛ վերտառությունը։ Նույն վրիպակն առկա է նաև դիսպոզիցիայում, սակայն հարկ է փաստել, որ նախագծի հիմնավորումներում այս վրիպակն առկա չէ։ Իսկ եթե նախագծով առաջարկվում է քննարկվող հանցնաքը հատուկ սուբյեկտի (անչափահասի/երեխայի) կողմից կատարելու հնարավորությունը, ապա երեխայի բառից հետո պետք է գրել կողմից բառը, որպեսզի միտքը հասկանալի լինի, թե վերտառության մեջ և թե դիսպոզիցիայում։

Узнать больше