Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 24.12.2025 - 08.01.2026

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև ապահովագրավճարի չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցումների ուղարկման դեպքերը, ձևերը, ծանուցման բովանդակությունը և ժամկետները։
Մնաց {days} օր
0 992

Обсуждалось 23.12.2025 - 08.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 684

Обсуждалось 19.12.2025 - 03.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 720

Обсуждалось 14.11.2025 - 30.11.2025

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացմանընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
Մնաց {days} օր
0 905

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։
Մնաց {days} օր
0 1400

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։։  Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 1271

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Մնաց {days} օր
0 1097

Обсуждалось 14.10.2025 - 30.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
Մնաց {days} օր
0 1343

Обсуждалось 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 1425
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: