«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր.
1) Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։
2) Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ.
3) Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի.
4) Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար.
5) Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։
Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։
-
Продолжительность
06.04.2026 22.04.2026 -
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 545
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .