Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում: 1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում, 2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող պարտադիր պարտավորություններ, 3. Բնակելի նշանակության շենքերում բջջային կապի սարքերի տեղադրման, ինչպես նաև ազատ հողատարածքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքների տեղադրման/նորոգման/արդիականացման պարզեցված ընթացակարգ և ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգում (միջին և միջինից բարձր), 4. Ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ: 4 8 0 699
Проект принят Обсуждалось 16.08.2024 - 01.09.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով նաև շարժական լայնաշերտ կապի համար նախատեսված՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը։ 1 4 0 1420
Обсуждалось 26.06.2024 - 11.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։ 5 3 1 1542
Обсуждалось 09.04.2024 - 24.04.2024 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց համար արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների փոխանցման կամ օգտագործման բացառմանը։ Ներկայումս արգելված իրերի փոխանցման համար սահմանված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից դրանք պահելը և օգտագործելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, որոնք, ըստ էության, բավարար միջոցներ չեն, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները։Դրանով է պայմանավորված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կապի միջոցների փոխանցման համար պատասխանատվության բացառելը, և դրանց փոխանցման համար քրեական օրենսգրքում պատասխանատվության սահմանելը։ 6 18 2 3220