Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց համար արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների փոխանցման կամ օգտագործման բացառմանը։ Ներկայումս արգելված իրերի փոխանցման համար սահմանված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից դրանք պահելը և օգտագործելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, որոնք, ըստ էության, բավարար միջոցներ չեն, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները։Դրանով է պայմանավորված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կապի միջոցների փոխանցման համար պատասխանատվության բացառելը, և դրանց փոխանցման համար քրեական օրենսգրքում պատասխանատվության սահմանելը։

 

 

  • Обсуждалось

    09.04.2024 - 24.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2711

Принт

Предложения

Grigor Minasyan

10.04.2024

արարքի հանրային վտանգավորությունն այնքան բարձր չէ, որ դասվի հանցանքների շարքին: Դրա փոխարեն կարելի է շլացուցիչներ տեղադրել: Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսվում նաև օգտագործելու համար, ինչը հնարավոր չի լինելու պարզել: Վերծանումների զննություն պետք է լինելու կատարել, ինչը ևս չի երաշխավորելու արարքի բացահայտումը: Նմանատիպ արարքներն առավելագույնը պետք է դիտարկել զանցանքի տեսանկյունից, ինչն էլ կատարված է: Առավելագույնը կարելի է թողնել պաշտոնատար անձանց կողմից արգելված առարկաներ փոխանցելը, սակայն դա էլ կարելի է տեղավորել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմի ներքո, հետևաբար առանձին հոդված ներառելն անիմաստ է

Հրանտ Գաբրիելյան

10.04.2024

Բջջային հեռախոսը չի հանդիսանում այնպիսի արգելված սարք, որի փոխանցումը քրեակատարողական հիմնարկում պահվող անձին կամ այդ անձի կողմից ձերք բերումը կարող է հանդիսանալ քրեական արարք։ Անհիմն և ավելորդ է պատիժ սահմանել նման արարքի համար։ Որպես երևույթ, բջջային հեռախոսը, կամ ինտերնետ հասանելիության սարքերից օգտվելը քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից չեն պարունակում հանրության համար այնպիսի վտանգավորության աստիճան, որի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն։

Узнать больше