Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

09.03.2026 26.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման առարկան և առաջարկվող լուծումները ·  Նոր նպատակային ուղղության սահմանում (5-րդ կետի 5-րդ ենթակետ)։ Ծրագրի շրջանակում որպես աջակցության ուղղություն է սահմանվում զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը կամ վերակառուցումը։ Սույն կետը ձևակերպվել է 5-րդ կետի 2-րդ ենթակետի նույնական սկզբունքով՝ սահմանելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից։ Սույն ձևակերպմամբ հստակ տարանջատվում է շահառուի (ներդրում իրականացնող տնտեսավարողի) և կատարողի (կապալառուի) դերերը։ Սա երաշխավորում է, որ սուբսիդավորումը տրվում է ներդրողին, իսկ կապալառուն հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող, ինչն ապահովում է հարկային թափանցիկությունը։ ·  Սուբսիդավորման պայմանների հստակեցում։  Հյուրանոցային նախագծերի համար սահմանվում է սուբսիդավորման չափ՝ դրամային վարկերի դեպքում 5%, արտարժութայինի դեպքում՝ 3%: ·  180-օրյա բացառություն (6-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերություն). Հաշվի առնելով, որ խոշոր հյուրանոցային նախագծերը կապիտալատար են և ունեն երկարատև շինարարական փուլ, սահմանվում է, որ 180-օրյա ժամկետանց պարտավորությունների հիմքով սուբսիդավորման դադարեցման կանոնը չի տարածվում այս ուղղության վրա։ Սա անհրաժեշտ է ներդրումային ռիսկերը նվազեցնելու համար այն փուլում, երբ օբյեկտը դեռևս եկամուտ չի գեներացնում։ ·  Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աջակցության սահմանափակում։ (D բաժին) սույն ծրագրի շրջանակում։ Նշված փոփոխությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանձնահատկություններով և աջակցության գործիքների ոլորտային, նպատակային կիրառման անհրաժեշտությամբ։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է կարգավորվող և ոլորտային քաղաքականությամբ ուղղորդվող գործունեություն, որի զարգացումն իրականացվում է էներգետիկայի ոլորտին բնորոշ առանձին ծրագրերի և կարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով էներգահամակարգի տեխնիկական և տնտեսական հավասարակշռության ապահովման, արտադրական հզորությունների պլանավորման, ինչպես նաև փոխանցման և բաշխման ցանցերի թողունակության պահանջները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հիմնական միջոցների չհամակարգված ձեռքբերումը կարող է հանգեցնել պետական աջակցության գործիքների չհամակարգված կիրառման, ինչպես նաև նույն ներդրման նկատմամբ տարբեր ծրագրերով աջակցության համընկնման (կրկնակի խթանման) ռիսկի առաջացման։
Մնաց {days} օր
0 245

24.02.2026 17.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 23․12․2021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25․01․2022թ-ի ակտով։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը։
Մնաց {days} օր
0 459

Обсуждалось 12.02.2026 - 27.02.2026

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 411

Обсуждалось 12.01.2026 - 27.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել պետական սեփականություն հանդիսացող գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչի տրամադրում, ինչպես նաև առաջարկվում է բացառել վարձակալության տրամադրման վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում տեղադրված հայտարարության հիմքով մեկ հայտ ներկայացնելու դեպքում գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու և միակ հայտատուի հետ վարձակալության պայմանագիր կնքելու կարգավորումն ու նախատեսել պետական գույքի անհատույց օգտագործման կարգի հիմքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործողներին անհատույց օգտագործման ժամկետի ավարտից հետո գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման հնարավորություն։ 
Մնաց {days} օր
0 780

Обсуждалось 26.12.2025 - 21.01.2026

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մնաց {days} օր
0 1093

Обсуждалось 04.12.2025 - 25.12.2025

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1066

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

«Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:           
Մնաց {days} օր
0 1312

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:           
Մնաց {days} օր
0 1384
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: