Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.04.2026 06.05.2026
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որդեգրման գործընթացը և դրան առնչվող տարբեր հարցեր Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին: Արդյունքում, ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը:
Մնաց {days} օր
0 439

Обсуждалось 06.04.2026 - 22.04.2026

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի  (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր. 1)     Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։ 2)    Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ. 3)    Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի. 4)    Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար  թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար. 5)    Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին  հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։ Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։
Մնաց {days} օր
2 848

Обсуждалось 01.04.2026 - 16.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի առավել արդյունավետ, թափանցիկ և միասնական չափանիշներով կազմակերպման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով ոլորտում առաջացած գործնական խնդիրները։ Միաժամանակ այն ուղղված է թանգարանային համակարգում մասնագիտական կարողությունների գնահատման և զարգացման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև գործող կարգի կիրառման գործընթացը պարզեցմանը և անորոշությունների հստակեցմանը։
Մնաց {days} օր
1 1213

Обсуждалось 26.03.2026 - 11.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևաչափերը սահմանված են ընդհանուր ձևակերպումներով, սակայն հստակ չեն կարգավորում մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող կրթական ծրագրերի երաշխավորման հետ կապված հարաբերությունները։Մինչդեռ գործնականում նման ծրագրեր իրականացվում են նաև մինչև 6 տարեկան երեխաների համար, և դրանց չներառումը երաշխավորման գործընթացում սահմանափակում է տվյալ տարիքային խմբի երեխաների ներգրավվածությունը կրթական ծրագրերում։Առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել կարգավորման շրջանակը՝ ներառելով մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող արտադպրոցական, այդ թվում՝ լրացուցիչ կրթական ծրագրերը՝ ապահովելով իրավական հստակություն և կարգավորման ամբողջականություն։
Մնաց {days} օր
3 490

Обсуждалось 13.03.2026 - 28.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Կարգով սահմանվում են Ակադեմիայի անդամների՝ ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության սկզբունքները, չափանիշները և կարգավորումները:
Մնաց {days} օր
0 724

Обсуждалось 13.03.2026 - 28.03.2026

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման                                                                                                                                գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ:                Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման                                                                                                                     գործընթացը կնպաստի՝ աշխատաշուկայում մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործմանը, անձանց կրթական և մասնագիտական շարժունակության ընդլայնմանը, կրթական համակարգի ճկունության և ներառականության բարձրացմանը և մարդկային կապիտալի զարգացմանը: Սույն  նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը:
Մնաց {days} օր
1 667

Обсуждалось 04.03.2026 - 22.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 792

Обсуждалось 03.03.2026 - 18.03.2026

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը։
Մնաց {days} օր
0 694

Обсуждалось 12.02.2026 - 27.02.2026

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 747
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: