Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

13.05.2026 28.05.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման համապատասխանեցմամբ «Հանրակրթության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին։ Նախագծի նպատակն է ապահովել իրավական ակտերի համակարգվածությունն ու ներդաշնակությունը, բացառել իրավական անորոշությունները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ձևավորել միասնական և կանխատեսելի մոտեցում։ Փոփոխության ընդունումը կնպաստի ոլորտում գործող իրավական մեխանիզմների հստակեցմանը և կիրառման արդյունավետության բարձրացմանը։ Գործող կարգավորմամբ սահմանված են դասընթացների կազմակերպման, մասնակցության և ավարտական արդյունքների վերաբերյալ ընդհանուր դրույթներ, սակայն բացակայում են միասնական ձևաչափով հաստատվող վկայականի և դրա հավելվածի ձևերը, ինչը գործնականում առաջացնում է տարբեր կրթական կազմակերպությունների կողմից տարբեր ձևաչափերի կիրառման խնդիր։
Մնաց {days} օր
0 102

Обсуждалось 02.03.2026 - 17.03.2026

««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթով առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառույթները (ռեեստրի վարում, որակի հսկողություն, հաշվետվությունների ստացում և այլն) վերապահել քաղաքականություն իրականացնող մարմնին՝ Ֆինանսների նախարարությանը։
Մնաց {days} օր
0 865

Обсуждалось 03.02.2026 - 18.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայամնում գործունեության իրականացման համար նոր` Մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները: Մոտոմիավորների ներդրումը հնարավորություն է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը աշխատել ավելի արագ, ճկուն և արդյունավետ։ Քաղաքային խիտ երթևեկության պայմաններում մոտոցիկլով շարժվող մասնագետը կարողանում է շրջանցել խցանումները, արագ հասնել հիվանդին և սկսել առաջին բուժական գործողությունները հենց այն պահին, երբ դրանց նշանակությունը առավել մեծ է։ Արձագանքման ժամանակի կրճատումը իրական ազդեցություն ունի ծանր դեպքերում՝ բարձրացնելով փրկվածության հավանականությունը։
Մնաց {days} օր
0 1468

Обсуждалось 05.12.2025 - 20.12.2025

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 353-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 353-Ն հրամանը։  
Մնաց {days} օր
0 1292

Обсуждалось 29.10.2025 - 13.11.2025

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու, ռեգիստրի ձևավորման և վարման կարգը:
Մնաց {days} օր
0 2262

Обсуждалось 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ««Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները կհամապատասխանեցվեն «Հանրային առողջապահության մասին» օրենքին։
Մնաց {days} օր
0 2398

Обсуждалось 03.09.2025 - 18.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ, որոնք ժամանակին արձագանքել են ոլորտում առկա խնդիրներին և նպաստել կրթության որակի բարելավմանը: Սակայն կրթական քաղաքականության զարգացման, հասարակական պահանջների փոփոխության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու գործող կարգավորումները և ներկայացնելու դրանք նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը կապահովի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։   ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշմամբ հաստատվել էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ որոշման որոշ մեխանիզմներ և ընթացակարգեր բավարար ճշգրտությամբ և արդյունավետությամբ չեն ապահովում ուսուցիչների ատեստավորման ամբողջական, թափանցիկ և արդիական իրականացումը։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական վերջին փոփոխությունների համատեքստում կարգավորումները հստակեցնելու և վերապատրաստման համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու արդյունավետությունն ավելացնելու պահանջով։
Մնաց {days} օր
18 3044

Обсуждалось 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որ իրեն ամրացված հանրակացարանային սենյակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակեցման աշխատանքներ, նախատեսվում է լուծարել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Նախատեսվում է «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց կացարանով ապահովման սոցիալական ծառայությունն իրականացնել (կազմակերպել) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո դրան ամրացված հանրակացարանային սենյակններում բնակեցված՝  Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունների տրամադրումը  կազմակերպելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման և 31.10.2002 թ․ N 1701-Ն («Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին) որոշման մեջ, ինչին էլ մասամբ ուղղված է Նախագիծը։ Բացի այդ՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի մի մասը (նախկինում՝ «Ինտեգրման տուն») կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է օգտագործել որպես ժամանակավոր օթևան՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարճաժամկետ (մինչև 90 օր) կացարանով ապահովելու նպատակով։ Նշված սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել պետական բյուջեի միջոցներից դրամաշնորհի մրցույթի արդյունքներով ընտրված մասնավոր կազմակերպության միջոցով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ․ N 595-Ն որոշման մեջ, ինչը թույլ կտա պետական գույքն անհատույց տրամադրել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում (այն է՝ պետական բյուջեի միջոցներից) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին։ Նախագծի ընդունման արդյունքում «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք կշարունակեն բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով։ Միաժամանակ, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի այդ ծրագրերով սահմանված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստանալ պետական գույք։ Արդյունքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կստանա քննարկվող սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպել նաև մասնավոր կազմակերպությունների միջոցով։     
Մնաց {days} օր
0 2419

Обсуждалось 17.07.2025 - 06.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է դրա պրակտիկ կիրառության արդյունքում առաջացած մի շարք խնդիրներով, կապված հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման հետ, իսկ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները վերանայման կարիք ունեն։
Մնաց {days} օր
0 2627
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: