Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.09.2024 - 14.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։ 0 0 0 728
Քննարկվել է 14.08.2024 - 30.08.2024 «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի արդյունքում նախատեսվում է ունենալ մեխանիզմ, որը հնարավորություն կտա մինչև հաստատությունում շինարարական աշխատանքները մեկնարկելը գնահատել առկա գույքի վիճակը և կիրառելիությունը, զուգահեռաբար գնահատել նաև հնարավորինս մոտ կրթական, մշակութային, մարզական հաստատություններում անհրաժեշտ գույքի կարիքները, գույքի դուրսգրումը և տեղափոխումը կազմակերպել միայն մեկ անգամ՝ համապատասխան վայր՝ խնայելով և՛ ժամանակը, և՛ տեղափոխման և պահպանման համար օգտագործվող ռեսուրսները, և՛ նվազագույնի հասցնելով գույքի վնասման ռիսկերը: 1 2 1 1085
Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմի վերանայման անհրաժեշտությամբ: 2 3 2 1669
Քննարկվել է 08.11.2023 - 25.11.2023 «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներդնելու ռիելթորական գործունեության վերաբերյալ օրենսդրություն, որի միջոցով ոլորտում կներդրվի միասնական պետական քաղաքականությունը: 3 3 2 3164
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 08.08.2023 - 28.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում համապատասխան կանոնակարգումների անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, Նախագծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգավորման դաշտում գործող Ընկերությունների կանխատեսվող և շահութաբաժինների հաշվարկման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշվարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։ Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստակեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բաղադրիչը: Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույթին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազայում հաշվետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը ծանրանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված (սակագնի հաշվարկում ներառված) և հանձնաժողովի կողմից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ 0 0 0 1957
Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023 ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Ռիելթորական գործունեության ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար անհրաժեշտ է ստեղծել ռիելթորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի ոլորտում առկա առանձնահատկություններին և կբավարարի շուկայի այսօրվա պահանջներին: 5 2 0 5147
Քննարկվել է 23.03.2023 - 12.04.2023 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգում։ 3 1 0 2480
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.03.2023 - 07.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։ 3 4 0 2377
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 02.02.2023 - 23.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովանդակային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթներին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում շահութաբաժնի հաշվարկման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնելով 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) կողմից իրականացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելագույն թույլատրելի սահմանաչափերը: Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացություններին, ինչպես նաև Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված սահմանաչափերին: Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև Հրամանում՝ դրանով հաստատված հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին: 0 1 0 2622