«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման համապատասխանեցմամբ «Հանրակրթության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին։
Նախագծի նպատակն է ապահովել իրավական ակտերի համակարգվածությունն ու ներդաշնակությունը, բացառել իրավական անորոշությունները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ձևավորել միասնական և կանխատեսելի մոտեցում։
Փոփոխության ընդունումը կնպաստի ոլորտում գործող իրավական մեխանիզմների հստակեցմանը և կիրառման արդյունավետության բարձրացմանը։
Գործող կարգավորմամբ սահմանված են դասընթացների կազմակերպման, մասնակցության և ավարտական արդյունքների վերաբերյալ ընդհանուր դրույթներ, սակայն բացակայում են միասնական ձևաչափով հաստատվող վկայականի և դրա հավելվածի ձևերը, ինչը գործնականում առաջացնում է տարբեր կրթական կազմակերպությունների կողմից տարբեր ձևաչափերի կիրառման խնդիր։
-
Տևողություն
13.05.2026 28.05.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 105
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: