ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ, որոնք ժամանակին արձագանքել են ոլորտում առկա խնդիրներին և նպաստել կրթության որակի բարելավմանը: Սակայն կրթական քաղաքականության զարգացման, հասարակական պահանջների փոփոխության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու գործող կարգավորումները և ներկայացնելու դրանք նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը կապահովի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշմամբ հաստատվել էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ որոշման որոշ մեխանիզմներ և ընթացակարգեր բավարար ճշգրտությամբ և արդյունավետությամբ չեն ապահովում ուսուցիչների ատեստավորման ամբողջական, թափանցիկ և արդիական իրականացումը։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական վերջին փոփոխությունների համատեքստում կարգավորումները հստակեցնելու և վերապատրաստման համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու արդյունավետությունն ավելացնելու պահանջով։