Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, և ըստ այդմ՝ քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:  
0 2481

В стадии разработки

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպմամբ և համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 3-ի  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով։  
0 2388

В стадии разработки

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաս­տա­տեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերա­նայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանե­տում­ների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքա­կանությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատաս­խա­նեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիք­ները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողու­­թյունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայ­նագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատ­ման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավա­րությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային  պլանով (Հավելված 3):  Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
0 3405

Обсуждалось 28.04.2023 - 15.05.2023

«Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները:
0 2570

В стадии разработки

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների) ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փրկարար ծառայությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանակներում բարձրացնել փրկարարական ծառայողների աշխատավարձերը, ինչի արդյունքում կմեծանա համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։
0 2627

В стадии разработки

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանականերում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը՝ այն համալրելով  բանիմաց կադրերով։ 
0 3610

В стадии разработки

Обсуждалось 27.04.2023 - 15.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է լավարկել երեխաների խնամքի կազմակերպման համար սահմանված չափորոշիչները և ապահովել ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացումը: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝ համապատասխանեցնել սահմանված չափորոշիչները ներպետական և միջազգային օրենսդրությանն ու Ուղեցույցին, հատկապես, երեխայի մասնակցության, երեխայի արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության, սոցիալ-հոգեբանական աջակցության, հանգստի և ազատ ժամանցի, սննդի և ջրի, անձնակազմի ընտրության և վերապարաստումների, ստուգումների և վերահսկողության, հաստատության գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և կայունության, կամավորների ներգրավման, երեխայի` ծնողների և ընտանիքի անդամների հետ վերամիավորման վերաբերյալ չափորոիչները:  
0 2484

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

«Քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման հայեցակարգն ու հայեցակարգի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնովին պետք է վերանայվի նրանց պատրաստման, վերապատրաստման և նշանակման ընթացակարգը, քանի որ առկա վիճակն այդքան էլ արդյունավետ չի գործում և չի ապահովում քրեակատարողական ծառայողներին պատշաճ գիտելիքներով ու հմտություններով, որոնց իմացությունն ու ապահովումն անհրաժեշտ են կալանավորման կամ պատժի կատարման ընթացում՝ առաջնահերթ կալանավորված անձանց կամ դատապարտյակների իրավունքների պաշտպանության համատեքստում: Քրեակատարողական ծառայողները նաև ապահովված չեն այնպիսի համազգեստով և սպառազինությամբ, որն անհրաժեշտ է ծառայությունն ու առանձին գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով քրեակատարողական ծառայողների ընտրության՝ արդի պայմաններին համապատասխանող լավարկված նոր մեխանիզմի առկայությունը և նրանց պատշաճ համազգեստով ու այլ պայմաններով ապահովելը համարվել է այս բարեփոխման հիմքը: Քրեակատարողական ծառայողների 1744 հաստիքներից հայեցակարգը մշակելու դրությամբ թափուր էր միայն 96-ը (ընդհանուր թվի 5,5%), որոնցից մեծամասնությունն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողների հաստիքներն են: Բացի այդ, քրեակատարողական ծառայոնղների մեծամասնությունը նույն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողներն են (տարբեր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների 85-90% այդ բաժնի ծառայող են) և նրանք առավել շատ են շփվում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ՝ ելնելով իրենց գործառույթներից, ներառյալ՝ հերթափոխով ծառայությունը կազմակերպելու ժամանակ: Հետևաբար, այդ երկու բաժիններից բարեփոխումը նախաձեռնելն առավել նպատակահարմար է և կհանգեցնի կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ անմիջականորեն շփվող քրեակատարողական ծառայողներին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ անհրաժեշտ բարեփոխում իրականացնելուն: Քրեակատարողական հիմնարկների այդ երկու բաժինների գործառույթների բազմազանությունն ու առանձնահատկությունները գործնականում չեն բացառում իրավիճակներ, երբ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն աջակցում են պահպանության ապահովման բաժնի ծառայողների գործառույթների իրականացմանը և հակառակը: Դա պայմանավորված է ինչպես պահպանության ապահովման բաժնի ծառայողների ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետերում, այնպես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից քրեակատարողական հիմնարկկների ներսում կազմակերպվող միջոցառումների քանակով ու բազմազանությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների այդ երկու առանձին ստորաբաժանումների ծառայողների կողմից փոխադարձ օգնությունն առկա է անգամ բաժինների առանձնացված լինելու դեպքում: Բարեփոխումը նախատեսվում է սկսել մեկ քրեակատարողական հիմնարկից հետագայում այն իրականացնելով նաև այլ քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» քրեակատարողական հիմնարկում անվտանգային միասնական համակարգի ներդրման դեպքում հնարավոր կլինի մեկ քրեակատարողական հիմնարկի օրինակով ստեղծել ստորաբաժանման բարեփոխված աշխատանքային պայմաններ, փորձարկել այն, վերազինել քրեակատարողական ծառայողներին թե՛ գիտելիքներով, թե՛ համազգեստով ու այլ պայմաններով, գործնականում բացահայտնել նոր համակարգի հնարավոր բացերը, շտկել դրանք և լրամշակումից հետո ներդնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումը բարդ ընթացակարգով է լինելու՝ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով և բաղկացած է լինելու հետևյալ փուլերից՝ ուսումնական դասընթաց, որը տևելու է երեք ամիս, ավարտական քննություն, որն անց է կացվելու դասընթացում ներառված թեմաների և առարկաների շրջանակներում, եթե ուսումնական դասընթացի ընթացիկ ստուգումները դրական են (նախնական ուսումնական պլանները կազմված են), ստաժավորում քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, որը տևելու է մեկ ամիս, ստաժավորման արդյունքների ամփոփում, ավարտական վկայականների տրամադրում և պաշտոնի նշանակում: Վերը նշված մասնագիտական պատրաստման բոլոր բաղադրիչները վերահսկվելու են Արդարադատության նախարարության կողմից, և հետագայում այդ գործընթացում բացահայտված առանձնահատկությունները հաշվի են առնվելու մյուս քրեակատարողական հիմնարկներում նոր մոդելը ներդնելիս՝ մեթոդական շտկումներ իրականացնելով:
0 2236

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:
17 5817