Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

50%50%

  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ավագ դասարաններում, ըստ նպատակահարմարության, դասագրքերի փոխարեն կիրառվող, երաշխավորված ուսումնական նյութերի թղթապանակը (այսուհետ՝ թղթապանակ)` թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված) եղանակով կիրառելու նպատակահարմարությամբ։

  • Обсуждалось

    15.11.2024 - 30.11.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1019

Принт

Предложения

Վարդուհի Պետրոսյան

24.11.2024

Ստեղծված իրավիճակում ինչ֊որ լուծում է թղթապանակների կիրառությունը։ Բայց առավել նպատակահարմար է, որ լինեն որակյալ դասագրքեր։ Թղթապանակները` լինեն դրանք թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված), լրացուցիչ խնդիրներ են առաջացնելու և սովորողների և դասավանդողների համար ավագ դասարաններում։ Նմանատիպ խնդիրների արդեն բախվել են միջին և կրտսեր դասարաններում։

Արմենուհի Սերոբյան

22.11.2024

Արմենուհի Սերոբյան Շատ լավ գաղափար է ստեղծել ուսումնական նյութերի թղթապանակը թղթային, էլեկտրոնային կամ հիբրիտային եղանակով: Հասկանալի է, որ սովորողները նախապատվությունը կտան էլէկտրոնային ձևաչափին: եվ քանի որ այդ պարագայում աշակերտը իր հեռախոսը կօգտագործի որպես դասագիրք կամ ուսումնական նյութ, ապա այլ կայքեր մուտքը վերահսկելը կդառնա գրեթե անհնար : Առաջարկում եմ դպրոցներում արգելափակել աշակերտների մուտքը սոցիալական ցանցեր, թողնել միայն մուտք էլէկտրոնային թղթապանակ և կրթական կայքեր:

Узнать больше