Проект принят Обсуждалось 01.12.2017 - 16.12.2017 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար: 2 1 0 10648
В стадии разработки Обсуждалось 24.08.2017 - 08.09.2017 «Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, նվազեցնել համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ: 4 0 0 13394
Обсуждалось 04.04.2017 - 23.04.2017 «Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը և դրանց բավարար լինելը նախատեսվող գործունեության համար: 1 0 0 8192
Проект принят Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017 Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը 0 9460
Проект принят Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017 Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին Մշակվել է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը 0 8868