В стадии разработки
«Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
7 - За
-
0 - Против
Հաշվի առնելով հանրապետությունում աղբահանության մաքրման ծառայությունների ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական, բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված քաղաքականության գերակայությունների ձևավորման, հիմնական սկզբունքների և ուղղությունների սահմանման և ոլորտում պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման։ Այդ նպատակով մշակվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը։
Ռազմավարությամբ առաջարկվում են աղբահանության կայուն և արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի նարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձևավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը, բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի և վերահսկողական միասնական համակարգի ներդրմանը, ինչպես նաև աղբի քանակի նվազեցման, վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման և էներգիայի վերականգնման մեխանիզմների ներդրմանը և համակարգում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմանը։
-
Обсуждалось
16.10.2019 - 31.10.2019
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 10583
Принт