Добавить в избранное

В стадии разработки

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:

  • Обсуждалось

    07.04.2020 - 23.04.2020

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9449

Принт

Предложения

Արտակ Պողոսյան

08.04.2020

Ներկայացված նախագծին քվեարկում եմ «ՈՉ», քվեարկելու կոչակը բացակայում է

Արտակ Պողոսյան

08.04.2020

Ուսումնասիրելով հրապարակված նախագիծը հատնում եմ հետևյալը. 1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագիծը չի ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Ն որոշմամբ հաստատված 1-ի կետի պահանջները, առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից: 2. Ներկայացված առաջարկի 1-ին կետի ապահովման հետ մեկտեղ, առաջարկում եմ նախագծի 85. հոդվածի վերգնագրից հանել «և սպառման» բառերը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծի հեղինակները չեն ուսումնասիրել տնային տնտեսությունների /մասնավոր հատվածի/ քանակը, գյուղատնտեսական ոլորտի տնտեսությունների քանակը և իրենց կողմից գարնանային և աշնանային տերևաթափերի մաքրման աշխատանքը՝ բեռը թողնելով այդ տնտեսությունների վրա: Անհրաժեշտ է առնվազն ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, կատարել իրազեկման և բացատրական աշխատանքներ, ինչից հետո հնարավոր է խոսել նման նախագծի վերաբերյալ: 3. Ի շարունակություն ներկայացված առաջարկությունների 2-րդ կետի՝ նախագծի ողջ տեքստից առաջարկում եմ հանել «կամ սպառման կամ տերևաթափից» բառերը, ինչը հանդիսանում է ներկայացված առաջարկի 2-րդ կետի տրամաբանական շարունակությունը:

Արմեն Վարդանյան

08.04.2020

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագիծը ենթակա է վերանայման, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է. ուղղակի չի կարող նախագծի 1-ին հոդվածում տրված ձևակերպումը <<Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը>> լինել տրամաբանական և ողջամիտ, եթե այն նախատեսում է վարչական տուգանք շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց այգիներում կամ հողամասերում տնկած ծառերի բերքահավաքից հետո կամ տերևաթափից հետո որպես , առօրյա գործունեություն, գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում հավաքում են չորացած տերևներն ու ճյուղերը կամ այլ մոլախոտեր և բուսական ծագման մնացորդներ և այրում են, որի համար ստացվում է պետք է կրեն անհամաչափ պարտավորություն, միջոցներ ծախսեն, հատուկ վառարաններ հասցնելու համար, որի արդյունքում երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը պետք է տուգանվի, ընդորում տուգանման դեպքում ևս, բացի անհամաչափությունը, ակնհայտ է իրավական որոշակիության բացը և կոռուպցիոն դրսևորումների հիմքը, երբ քաղաքացիների համար նախատեսում է տուգանք կամ նախազգուշացում՝ հստակ չսահմանելով և չտարանջատելով դեպքերը, թե վարչական մարմինը երբ և որ դեպքում է կարող կիրառել նախազգուշացում կամ տուգանք, ինչը բացարձակ կամայականության և սուբյեկտիվ մոտեցումների նախադեպ և գործելաոճ է առաջացնելու: Վերը նշվածի հիմքով առաջարկվում է հոդվածը վերանայել՝ միաժամանակ հստակ սահմանելով, թե որ դեպքերում և ինչի համար կարող է կիրառվել նախազգուշացում և որ դեպքերում՝ տուգանք, իսկ տուգանքի չափերը կատարած արարքի համեմատությամբ առնվազն ենթակա են հիմնավորման և ազդեցության գնահատման:

Узнать больше